• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անտոն Զինգարևիչ. «Մենք 12 ամսից կվերադառնանք»

Անտոն Զինգարևիչ«Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչը հայտնել է, որ իր ակումբի ֆինանսական կողմը չի տուժի Պրեմիեր Լիգայից դուրս մնալու պատճառով, քանի որ իրենք չեն պատրաստվում երկար մնալ Չեմպիոնշիփում:

Անցած հանգստյան օրերին պարզ դարձավ, որ «Ռեդինգը» լքում է Պրեմիեր Լիգան: Սակայն Զինգարևիչը մտադիր է մեկ տարի անց վերադառնալ այս առաջնություն:

-Ֆինանսական տեսանկյունից մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք խոհեմ ենք ղեկավարում ակումբը: Այդպես է լինելու նաև ապագայում:

Ակնհայտ է, որ Պրեմիեր Լիգայի հեռուստատեսային հեռարձակումների հետ կապված նոր պայմանագիրը մեզ կօգներ, բայց մենք կվերադառնանք 12 ամսից: Չեմ ցանկանում մտածել այն մասին, թե ինչ կարող էր տեղի ունենալ: Մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որ կատարենք մեր առաջադրանքը (վերադառնալու) առաջիկա 12 ամիսներին,- հայտնել է սեփականատերը: BBC Radio Berkshire