• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Օլիսը նոր պայմանագիր է կնքել «Կրիստալ Փելեսի» հետ

«Կրիստալ Փելեսի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսը նոր չորս տարվա պայմանագիր է կնքել իր ակումբի հետ։

Ընդամենը մի քանի օր առաջ ենթադրվում էր, որ Օլիսը դեպի «Չելսի» տեղափոխության եզրին է, որը պատրաստ էր վճարել Մայքլի պայմանագրում ներառված 35 միլիոն ֆունտ ստերլինգ ազատման կետը:

Այնուամենայնիվ, 21 ամյա Օլիսն այժմ նոր պայմանագիր ունի, որը կկապի ֆրանսիացուն «Փելեսի» հետ մինչև 2027 թվականի հունիսը:

Սա, ըստ երևույթին, նշանակում է, որ Օլիսն, ում անուն կապում էին նաև «Մանչեսթեր Սիթիի» հետ, այս ամառ չի հեռանա «Փելեսից», որի կազմում նա խաղում է 2021 թվականին «Ռեդինգից» տեղափոխվելուց հետո:

«Ես ուրախ եմ հայտարարելու, որ Մայքլ Օլիսը որոշել է իր ապագան կապոլ  «Կրիստալ Փելես» ֆուտբոլային ակումբի հետ և այսօր կեսօրին նոր չորս տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ», – ասել է «արծիվների» նախագահ Սթիվ Փերիշը:

«Սա հնարավոր լավագույն նորությունն է: Որոշումն իրենից էր կախված: Ես պետք է շնորհավորեմ Սթիվ Փերիշին և Դուգի Ֆրիդմանին հիանալի աշխատանքի համար»,- ասել է «Փելեսի» մարցիչ  Ռոյ Հոջսոնը: