
Պրեմիեր լիգայի ղեկավարները խաղացողներին կխնդրեն զսպվածություն ցուցաբերել գոլերը տոնելիս՝ VAR համակարգի հնարավոր միջամտության պատճառով:
Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում VAR-ի շնորևհիվ չեղարկվել է 37 գոլ, որոնք ի սկզբանե հաշվվել են մրցավարների կողմից: Միջին հաշվով, դա տեղի է ունենում 1,4 անգամ մեկ խաղային շաբաթում:
Հաճախ խաղացողները և երկրպագուները տեղյակ են, որ գոլը վերանայվում է և կարող է չեղարկվել այն բանից հետո, երբ թիմերը ցրվել են խաղադաշտի տարբեր հատվածներ՝ խաղը վերսկսելու համար, և դա հանգեցնում է լրացուցիչ ժամանակի կորստի:
Ինչպես հայտնի է դարձել Daily Mail-ին, Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտահոգված է այս խնդրով և պատրաստվում է խաղացողներին խնդրել «շատ չուրախանալ» գոլեր խփելուց հետո։
Պրեմիեր լիգայի ղեկավարները վստահ են, որ դա օգուտ կբերի հենց իրենց՝ խաղացողներին, քանի որ այն խաղացողները ովքեր շատ բուռն են տոնում իրենց խփած գոլերը, VAR-ի բացասական որոշումից հետո վտանգում են կորցնել կենտրոնացումը։