• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՊԼ-ում իր առաջին կարմիր քարտը ստացավ Դիեգո Կոստան, և ձևակերևպեց իր համար երեքխաղյա արձակուրդ

«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Դիեգո Կոստան ԱՊԼ-ում իր կարիերայի ընթացքում առաջին անգամ կարմիր քարտ ստացավ։

Կոստան խաղադաշտից հեռացվեց ավելացված ժամանակահատվածում «Բրենտֆորդի» դեմ խաղում (1-1) պաշտպան Բեն Միին հարվածելու համար:

Մրցավար Բոբի Մեդլին, ով 4 տարվա դադարից հետո վերադարձել է Պրեմիեր լիգայի մրցավարական գործունեությունը, դիմել է VAR-ի օգնությանը, անձամբ է մոտեցել մոնիտորին և միայն դրանից հետո Դիեգոյին կարմիր քարտ շնորհել։

Շատ երկրպագուներ զարմացան՝ տեսնելով, որ այս կարմիր քարտը Կոստայի համար առաջինն էր Պրեմիեր լիգայում: Նա հանրահայտ է իր կռվարար բնավորությամբ, սակայն երբեք չէր հեռացվել խաղադաշտից «Չելսիում» անցկացրած տարիներին:

«Նա ներողություն խնդրեց իր թիմակիցներից: Ես ինքս դա չտեսա, բայց նա ներողություն խնդրեց»,- «Վուլվերհեմպտոնի» ժամանակավոր մարզիչ Սթիվեն Դևիսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հավելենք, որ այժմ 34-ամյա իսպանացին որակազրկվելու է երեք խաղով, ինչը նշանակում է, որ նա միայն աշխարհի առաջնությունից հետո կվերադառնա «գայլերի» կազմ։

Հետաքրքիր փաստեր