«Մանչեսթեր Սիթին» հուսով է այս շաբաթ ավարտին հասցնել «Պորտուի» կիսապաշտպան Ֆերնանդոյի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 12.2 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը՝ հղում անելով իր պորտուգալական աղբյուրին, երկու ակումբները համաձայնության են եկել տրանսֆերային գումարի հարցում, որը բոնուսների հետ միասին կարող է հասնել 16.2 մլն ֆունտ:
«Քաղաքայինները» Ֆերնանդոյին ցանկանում էին գնել դեռ հունվարին, սակայն «Պորտուն» միայն այժմ է համաձայնվել բաց թողնել իր առաջատարին: Սպասվում է, որ 26-ամյա բրազիլիացին, ով ունի Պորտուգալիայի քաղաքացիություն, «Սիթիում» կփոխարինի Ջեք Ռոդվելին: