«Ստոկը» պաշտոնապես հերքել է, որ Ասմիրը ցանկանում է ամռանը տեղափոխվել «Լիվերպուլ»:
Մի քանի օր առաջ բոսնիական մամուլում հայտնվեց մի տեղեկատվություն, ըստ որի Բեգովիչը մտադիր է սկսել նախամրցաշրջանային պատրաստությունները «կարմիրների» կազմում: Մինչդեռ այսօր հայտնի դարձավ, որ 25-ամյա դարպասապահը նման բան չի ասել:
-Ասմիրի գործակալը զանգեց ինձ, հենց որ այդ լուրերը սկսեցին պտտվել: Նա հավաստիացրեց ինձ, որ Ասմիրը հարցազրույց չի տվել բոսնիացի լրագրողին և իհարկե, երբեք նրա հետ չի խոսել:
Սա ամբողջությամբ սուտ է,- Sky Sports-ի հետ հարցազրույցում հայտնել է «Ստոկի» գործադիր տնօրեն Տոնի Սքոուլզը: