«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարծում է, որ Բոսնիայի հավաքականում իր խաղընկեր Էդին Ջեկոն, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», աշխարհի լավագույն երեք կենտրոնական հաձակվողներից մեկն է:
Այս շաբաթ Ջեկոն «Սիթիի» հետ կհյուրընկալվի «Բրիտանիա» մարզադաշտում:
-Իմ կարծիքով նա լավագույն երեք «9 համարներից» մեկն է աշխարհում՝ Ռադամել Ֆալկաոյի և Ռոբերտ Լևանդովսկու հետ: Դրա համար այդ խաղում մենք պետք է ուշադիր լինենք նրա նկատմամբ:
Անցած անգամ նա «Սիթի օֆ Մանչեսթերում» իմ դարպասին գոլ խփեց: Հուսով եմ, որ այս անգամ ես նան թույլ չեմ տա հաջողության հասնել, – «Ստոկի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բեգովիչը: