• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» Լեսկոտի համար առաջարկ է պատրաստել

Ջոլեոն Լեսկոտ«Աստոն Վիլլան» պատրաստվում է առաջարկ անել «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոլեոն Լեսկոտին:

Օրեր առաջ «վիլլացիների» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը Նյու-Յորքում հանդիպեց բիրմինգհեմյան ակումբի ղեկավար Ռենդի Լերներին և երաշխիք ստացավ ինչպես իր կարգավիճակի, այնպես էլ տրանսֆերների հետ կապված:

Սպասվում է, որ չնայած ակումբի հավանական վաճառքին, Լամբերտը տրանսֆերների համար անհրաժեշտ գումարը կստանա: Պոլը ցանկանում է ձեռք բերել Լեսկոտին, ով հաջորդ ամիս ձեռք կբերի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:

The Telegraph-ի հաղորդմամբ, «Աստոն Վիլլան» պատրաստ է անգլիացի պաշտպանին շաբաթական 55 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր առաջարկել: «Վիլլացիների» տրանսֆերային նպատակներից հաջորդը «Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբին է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն ֆունտ: