• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Երկրորդ փորձից «Չելսին» կարողացավ հաղթանակի հասնել «Վիլլայի» նկատմամբ

Երկրորդ փորձից «Չելսին» կարողացավ Անգլիայի գավաթի 4-րդ տուրում հաղթել «Աստոն Վիլլային»՝ 1:3:

Վիլլա Պարկի տերերը ավելի լավ մեկնարկեցին հանդիպումը, սակայն 11-րդ րոպեին ստիպված էին գնդակը հանել սեփական դարպասից: Նոնի Մադուեկեն տուգանային հրապարակում գտավ Կոնոր Գալագերին, ով դիպուկ հարվածով այն ուղղարկեց դարպասի անկյունում՝ 0:1։

«Առյուծները» շտապեցին հակահարված տալ, սակայն «Չելսին» կարողացավ դիմակայել ճնշմանը և 21-րդ րոպեին կրկնապատկեց իր առավելությունը: Մալո Գուստոյի փոխանցումից հետո Նիկոլաս Ջեքսոնը գլխի հարվածով ավելի տխրեցրեց տանտերերին՝ 0:2։

Տանտերերը ցնցված էին իրադարձությունների նման զարգացումից և առաջին խաղակեսի մնացած հատվածում չկարողացան վտանգ ստեղծել Պետրովիչի դարպասի մոտ։

«Վիլլայի» հույսերը վերջնականապես մարեցին 54-րդ րոպեին, երբ Էնցո Ֆերնանդեսը տուգանային հարվածից գնդակը ուղղարկեց Արգենտինայի հավաքականում իր թիմակից Էմիլիանո Մարտինեսի դարպասի վերին անկյունը՝ 0:3:

Հետագայում հյուրերի մոտ խաղը հանգիստ զարգացավ։ Տանտերերը, իհարկե, մի քանի լավ հնարավորություն ունեցան, բայց դրանց քանակը շատ չէր։

Վերջում տեմպն ամբողջությամբ ընկավ, սակայն ավելացված ժամանակում «առյուծներին» հաջողվեց խփել հեղինակության գնդակը։ Պետրովիչին անակնկալի կարողացավ բերել Մուսա Դիաբին իր հեռահար հարվածով` 1:3:

«Չելսին» զարմանալիորեն վստահ անցկացրեց այս հանդիպումը, իսկ «Վիլլան» հիասթափված էր՝ հատկապես հաշվի առնելով տնային դաշտի գործոնը։

«Աստոն Վիլլա» 1 – 3 «Չելսի»

Գոլեր՝ Դիաբի – Գալագեր, Ջեքսոն, Ֆերնանդես

Դեղին՝ Կառլոս – Պետրովիչ, Ֆերնանդես։

Հետաքրքիր փաստեր