Պրեմիեր Լիգայի 32֊րդ տուրի մեկնարկը տրվեց «Վիլլա Պարկ» մարզադաշտում, ուր «Աստոն Վիլլան» ընդունել էր «Չելսիին»։
Լոնդոնյան ակումբն առանց որևէ խնդրի չորս գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը և հերթական 3 միավորը վաստակեց։ Դուբլի հեղինակ դարձավ Պեդրոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռուբեն Լոֆտուս Չիկը և իր առաջին խաղն անցկացնող Պատոն։
Այս հաղթանակից հետո Գուս Հիդինգի սաները բարձրացան 9֊րդ հորիզոնական։
Գոլեր․ Լոֆտուս Չիկ՝ 26ր, Պատո՝ 45ր, Պեդրո՝ 46ր, 59ր։