Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի հերթական խաղում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտտենհեմին»:
Առաջին խաղակեսը անցավ «Տոտտենհեմի» տարածքային և խաղային զգալի առավելությամբ, սակայն հյուրերը չկարողացան բացել խաղի հաշիվը: Բավական է նշել, որ «Տոտտենհեմը» առաջին խաղակեսում իրացրեց 15 անկյունային՝ մրցակցի մեկի դիմաց: Սակայն դրվագների մեծ մասում «վիլլացիներին» փրկում էր կամ դարպասապահ Գուզանը կամ դարպասաձողը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը շատ ակտիվ սկսեցին և մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին: Սակայն այդ ամենի վերջը դրեց «Տոտտենհեմի» ռմբարկու Ջերմեյն Դեֆոն: 58-րդ րոպեին նա խփեց իր 10-րդ գնդակը ընթացիկ մրցաշրջանում: 3 րոպե հետո հաշիվը արդեն 0:2 էր: «Վիլլացիների» պաշտպանների սխալից օգտվեց Գարեթ Բեյլը և մեծացրեց հյուրերի առավելությունը: 73-րդ րոպեին Բեյլը դարձավ դուբլի, իսկ 84-րդ րոպեին՝ հեթ-տրիկի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Գոլեր. Դեֆո՝ 58ր, Բեյլ՝ 61ր, 73ր, 84ր