«Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը մտածում է խաղային կարիերան ավարտելու մասին: Այս մասին հայտնում է The London Evening Standard-ը:
Արշավինի պայմանագիրը «զինագործների» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել ռուս ֆուտբոլիստին:
Խաղացողին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Արշավինը կարող է շարունակել կարիերան, եթե ստանա արժանի առաջարկ: Սակայն ֆուտբոլիստի ծառայություններով ոչ մի ակումբ դեռ չի հետաքրքրվում:
Այսպիսով, 31-ամյա ֆուտբոլիստը մտածում է կարիերան ավարտելու մասին: Այնուամենայնիվ, պարբերականի հաղորդմամբ, «Արսենալից» հեռանալուց հետո Արշավինը կցանկանար մնալ Լոնդոնում: