«Արսենալը» բանակցություններ է վարում կիսապաշտպան Թոմաս Պարտիից բաժանվելու վերաբերյալ:
Չնայած Պարտին կարևոր խաղացող էր «Արսենալի» համար 2022/23 մրցաշրջանում, «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հսկայական ծրագրեր ունի բարելավելու կիսապաշտպանության գիծը:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Արսենալը» և Պարտիի ներկայացուցիչներն արդեն փնտրում են հնարավոր լուծումներ, որոնք թույլ կտան 30 ամյա գանացուն հեռանալ Էմիրեյթսից այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Օրինակ, Պարտիով, ում պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, արդեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը:
Բացի այդ, Պարտին հանդես է գալիս «Արսենալում» 2020 թվականի հոկտեմբերին Մադրիդի «Ատլետիկոյից» 45,4 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո: Այս մրցաշրջանում Թոմասը 3 գոլ է խփել Պրեմիեր լիգայի 33 խաղում: