
«Արսենալը» բանակցություններ է վարում «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտին ձեռք բերելու համար:
Այժմ Մաունտի գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, և Մեյսոնը նոր պայմանագիր չի կնքել «Չելսիի» հետ:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ «Չելսին» հաջորդ մրցաշրջանում չի խաղա Չեմպիոնների լիգայում, և դա ինքնաբերաբար ենթադրում է ակումբի նոր սեփականատեր Թոդ Բելիի օրոք ստորագրված կամ երկարաձգված ֆուտբոլիստների աշխատավարձերի 30 տոկոսով կրճատում։
Այս պահին Մաունտի հեռանալն այս ամառ ամենահավանական սցենարն է թվում, և Goal-ը պնդում է, որ «Արսենալը», ինչպես «Լիվերպուլը», «Նյուքասլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին», նույնպես հետաքրքրված է Մեյսոնի ծառայություններով:
Ավելին, «Արսենալն» արդեն բանակցություններ է սկսել Մաունտին գնելու շուրջ: «Զինագործները» պատրաստ են Անգլիայի հավաքականի 24 ամյա ֆուտբոլիստին հնարավորություն տալ մնալ Լոնդոնում և խաղալ Չեմպիոնների լիգայում: