«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր թիմը չի ունենալու հատուկ ծրագիր՝ կանգնեցնելու «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին Հյուսիսային Լոնդոնի առաջիկա դերբիի ժամանակ:
Վերջին շաբաթներին Բեյլն ուղղակի անհավանական խաղ է ցուցադրում: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 19 գոլի հեղինակ է դարձել: Այնուամենայնիվ, առաջիկա խաղին Վենգերը չի պատրաստվում հատուկ խաղացող նշանակել, ով անհատապես կհսկի այդ վտանգավոր խաղացողին:
-Մենք ոչ մեկի համար ծրագիր չունենք: Միշտ նույնն ենք անում: Մենք կենտրոնանում ենք սեփական ուժային որակների վրա և փորձում ենք մոռանալ մրցակցին: Չկա այնպիսի խաղացող, որին հատկապես չէիր ցանկանա տեսնել՝ որպես մրցակից: Բոլորն իրենց որակներն ունեն:
Մենք չենք կարող միավորներ կորցնել: Մենք պարտավոր ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Հենց այսպիսի մտածելակերպով մենք պատրաստվում ենք կիրակի օրվան,- հայտնել է Վենգերը: ITV