Այս ամռանը «Արսենալը» պատրաստ է կրկին ուշադրությունն ուղղել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային:
Արսեն Վենգերի այս հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ «զինագործները» կարիք ունեն բարձրակարգ հարձակվողի, այլ նաև, որ «Ռեալի» հետ Բենզեմայի պայմանագրի լրանալուն մնացել է մեկ տարի:
Վենգերն իր հայրենակցին փորձեց գնել նաև անցած ամառ, սակայն այդ ժամանակ մադրիդյան ակումբը հայտնեց, որ ֆուտբոլիստը չի վաճառվում: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Արսենալը» պատրաստ է 26-ամյա ֆրանսիացու համար վճարել 30 մլն ֆունտ: Սպասվում է, որ ակումբների միջև բանակցությունները կսկսեն Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո: