Անգլիայի սուպերգավաթային խաղում այսօր «Ուեմբլիում» միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» և Անգլիայի գավաթի հաղթող «Արսենալը»:
Խաղն անցավ հավասար պայքարում, որտեղ սակայն ավելի հաջողակ գտնվեցին «զինագործները»՝ հաղթելով նվազագույն հաշվով: Հանդիպման միակ և «Արսենալի» համար հաղթական գոլը 24-րդ րոպեին խփեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը:
«Արսենալը» երկար ընդմիջումից հետո կարողացավ հաղթել «Չելսիին» և նվաճել երկրի սուպերգավաթը, իսկ Արսեն Վենգերը վերջ դրեց Մոուրինյոյի հետ իր անհաջող խաղերի շարքին:
Գոլ. Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 24ր: