Այսօր «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ միմյանց դեմ դաշտ դուրս եկան լոնդոնյան երկու ակումբներ «Արսենալը» և «Չելսին»։
«Զինագործները» 2-1 հաշվով հաղթանակ տարան Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնների նկատմամբ և նվաճեցին Անգլիայի գավաթը։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ալեքսիս Սանչեսը։ 68-րդ րոպեին «կապույտները» 10 ֆուտբոլիստներով մնացին, երբ դաշտից հեռացվեց Վիկտոր Մոզեսը։ Այդ դրվագից 8 րոպե հետո Դիեգո Կոստան վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն ընդամենը 3 րոպե հետո Աարոն Ռեմսին խփեց իր թիմի հաղթական գոլը։
«Արսենալը» 13֊րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը և այս ցուցանիշով շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Գոլեր․ Սանչես՝ 5ր, Կոստա՝ 76ր, Ռեմսի՝ 79ր,
Հեռացում․ Մոզես՝ 68ր: