«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջակային գնելու մասին։ Լոնդոնյան ակումբի համար տրանսֆերն արժեցել է 30 մլն ֆունտ։
«Բորուսիայի» հետ Բունդեսլիգայի մրցաշրջանը լավագույն քառյակում ավարտելուց հետո Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը որոշեց ապագան կապել Արսեն Վենգերի թիմի հետ։
Իր 23 տարեկան հասականում Ջական ունի Բունդեսլիգայում և եվրոգավաթներում հանդես գալու մեծ փորձ։ Գրանիտն այժմ իր երկրի հավաքականի հետ պատրաստվում է Եվրո-2016-ին։
֊Գրանիտ Ջական փայլուն ֆուտբոլիստ է, ով Չեմպիոնների Լիգայում հանդես գալու փորձ ունի։ Նա այն ֆուտբոլիստն է, ով կարող է բարձրացնել մեր թիմի կարգը։ Մենք մաղթում ենք նրան հաջողություն Եվրո-2016-ում,֊ ասել է Վենգերը։
Ավելացնենք, որ Ջական «Բորուսիայում» հանդես էր գալիս 2012 թվականից։