Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։
«Յուվենտուսում» անցկացրած 7 տարիների ընթացքում շվեյցարացին մասնակցել է 250 հանդիպման և 7 անգամ ճանաչվել է Ա Սերիայի չեմպիոն։ Շվեյցարիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով Լիխշտայները 4-րդն է, իսկ 2016 թվականին կրել է իր ազգային հավաքականի ավագի թևկապը։
Երբ հայտնի դարձավ, որ 34-ամյա պաշտպանը հասանելի է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, «Արսենալը» շտապեց օգտվել այդ հնարավորությունից։ Էմերիի թիմում շվեյցարացին հանդես կգա 12 համարի մարզաշապիկով։
-Շտեֆանը մեծ փորձ ունի և մեր թիմին կավելացնի առաջնորդի որակներ։ Վստահ ենք, որ նա մեզ մեծ օգուտ կտա ինչպես դաշտում, այնպես էր դրանից դուրս,֊ ասել է Էմերին։