• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» շնորհավորելու է «Յունայթեդին» չեմպիոնության համար

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ կիրակի օրը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ իր թիմը պատվավոր ընդունելություն է կազմակերպելու մրցակցի չեմպիոն դառնալու կապակցությամբ:

Սպասվում է, որ «Արսենալի» ֆուտբոլիստները հատուկ պատ են կազմելու և ծափահարելու «կարմիր սատանաների» խաղացողներին, ովքեր անցած երկուշաբթի դարձան Անգլիայի 20-ակի չեմպիոն:

-Ցանկանում եմ, որ անգլիական ֆուտբոլի ավանդույթները պահպանվեն,- հայտնել է Վենգերը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Բացի այդ ֆրանսիացին լրագրողներին հայտնել է, որ այդ խաղում «զինագործների» դարպասը պաշտպանելու է Վոյցեխ Շեսնին: Վենգերի խոսքերով մյուս դարպասապահը՝ Լուկաշ Ֆաբիանսկին, դեռ չի ապաքինվել: