«Արսենալը» պատրաստ է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատային դարձնել իր ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, որպեսզի հաղթի «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի հետ մղվող պայքարում։
Ինչպես գիտենք, Մարդիդի «Ռեալը» մտադիր է ակտիվացնել 23-ամյա Մորատայի պայմանագրում հետգնման կետը։ Պրեմիեր Լիգայի ակումբներն ուշադիր հետևում են Ալվարոյի շուրջ ստեղծված իրավիճակին և դիտարկում են հնարավոր տարբերակները, որոնք իրենց թույլ կտան առաջ անցնել մրցակիցներից։ Ալվարոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն ֆունտ։
Այսպես օրինակ, «Արսենալը» պատրաստ է Մորատային դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ The Sun պարբերականը վստահեցնում է, որ «զինագործները» կարող են Ալվարոյին առաջարկել շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր։
Այս պահին լոնդոնյան ակումբում ամենից շատ վաստակում է Մեսութ Օզիլը՝ շաբաթական 140 հզր ֆունտ։