• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» պատրաստ է Վերմալենին երկրորդ հնարավորությունը տալ

Թոմաս Վերմալեն«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենին «Էմիրեյթսում» կարիերան շարունակելու համար երկրորդ հնարավորությունը կտրվի:

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա բելգիացին հիմնական կազմում իր տեղը զիջեց Լորան Կոսելնիին: Չէր բացառվում, որ այս ամառ Վերմալենը կհեռանա Լոնդոնից:

Սակայն, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսին գնելու անհաջող փորձից հետո «զինագործները» մտադիր են Վերմալենին ևս մեկ հնարավորություն տալ: Վենգերը չի ցանկանում Էշլիի համար ուելսյան ակումբին 10 մլն ֆունտից ավել վճարել:

Աղբյուրի հաղորդմամբ, անձամբ Թոմասն էլ է հայտնել, որ եթե «Արսենալն» իր դիրքի համար նոր ֆուտբոլիստ գնի, ապա ինքը կհեռանա լոնդոնյան ակումբից:

Հետաքրքիր փաստեր