mnatany.am

Նորություններ

«Արսենալը» ջախջախեց «Աստոն Վիլլային» և պահպանեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

30.05.2015, 22:29

Arsenal«Ուեմբլի» մարզադաշտում այսօր կայացավ Անգլիայի գավաթի եզրափակիչը, ուր հասել էին Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ: Գործող գավաթակիր «Արսենալը» մրցեց «Աստոն Վիլլայի» հետ:

 

«Զինագործներն» առանց որևէ լուրջ խնդրի պահպանեցին գավաթն իրենց մոտ: Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց լավ մարզավիճակում գտնվող Թեո Ուոլկոտը, իսկ երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Ալեքսիս Սանչեսը, Պեր Մերտեզակերը և Օլիվյե Ժիրուն:

 

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերի թիմը Անգլիայի գավաթը պահպանել էր նաև 2003թ-ին:

 

«Արսենալ» 4-0 «Աստոն Վիլլա»

Գոլեր. Ուոլկոտ՝ 40ր, Սանչես՝ 50ր, Մերտեզակեր՝ 62ր, Ժիրու՝ 90ր:

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

28.08.2021, 17:31

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Արսենալին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

15.08.2021, 21:22

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...