«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)
28.08.2021, 17:31
26.01.2013, 18:43
«Արսենալը» մերժել է Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների վարձավճարով հանձնել իր աջ պաշտպան Կարլ Ջենկինսոնին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ Անգլիայի հավաքականի պաշտպանին վարձելու ցանկություն էին հայտնել «Ստոկ Սիթին», «Վեստ Հեմը», «Ուիգանը» և «Սաութհեմպտոնը»: Մինչդեռ «զինագործները» մերժեցին այդ բոլոր առաջարկները:
Ջենկինսոնը, որը վերջերս «Արսենալի» հետ կնքեց նոր երկարամյա պայմանագիր, ընթացիկ մրցաշրջանի սկզբում հանդես էր գալիս թիմի հիմնական կազմում: Նա նույնիսկ հավաքականում մասնակցելու հրավեր ստացավ: Սակայն Բակարի Սանյայի վերադառնալուց հետո Ջենկինսոնը հայտնվեց պահեստայինների նստարանին:
28.08.2021, 17:31
02.02.2021, 23:07