«Արսենալն» առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» միանգամից երեք ֆուտբոլիստների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «զինագործները» մտադիր են ձեռք բերել հարձակվողներ Դավիդ Վիլյային և Ալեքսիս Սանչեսին, ինչպես նաև դարպասապահ Վիկտոր Վալդեսին: Հիշեցնենք, որ վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ չի երկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Վիլյան և Սանչեսը կարող են հեռանալ «Բարսելոնայից» անբավարար խաղային ժամանակի պատճառով:
Վիլյայի և Վալդեսի պայմանագրերն ակումբի հետ լրանում են 2014 թվականին, իսկ Սանչեսինը՝ 2016-ին: