«Արսենալը» և «Չելսին» ամռանը կփորձեն ձեռք բերել «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «զինագործները» բոսնիացու ծառայություններով հետաքրքրված էին դեռ հունվարին, բայց այդպես էլ չկարողացան համաձայնության գալ «Ստոկի» հետ:
Ամռանը «Արսենալը» նորից կփորձի ձեռք բերել Ասմիրին: Վենգերին լուրջ մրցակցություն է սպավում: Բեգովիչին իր թիմում է ուզում տեսնել նաև «Չելսին», որը արդեն երկու անհաջող փորձ է կատարել:
Հաղորդվում է, որ «Չելսիի» նախկին մարզիչ Ավրահամ Գրանտը, ով Ռոման Աբրամովիչի մտերիմ ընկերն է, նրան խորհուրդ է տվել գնել Բեգովիչին, ում ճանաչում է «Պորտսմուտում» աշխատած տարիներից: