«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին և թիմի ավագ Թոմաս Վերմալենը հուսով են, որ գլխավոր մարզիչ Արսեն վենգերը կմնա ակումբում:
Չնայած, որ Վենգերը հայտնել է «Էմիրեյթսում» մնալու իր ցանկության մասին, սակայն մինչև այժմ չի երկարաձգել պայմանագիրը, որը կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
-Բոլորը ցանկանում են, որ նա մնա այնքան երկար, որքան հնարավոր է: Նա անհավանական աշխատանք է կատարել այս ակումբի և ֆուտբոլիստների համար: Ուրախ կլինենք, եթե նա երկարաձգի պայմանագիրը,- ասել է Վերմալենը: Daily Mirror
-Նրա ապագայի հետ կապված ես ոչ մի կասկած չունեմ: Մենք հավատում ենք նրան, իսկ նա՝ մեզ, և ես վստահ եմ, որ նա դեռ երկար տարիներ կմարզի «Արսենալը»,- ասել է Շեսնին: Sky Sports