«Արսենալը» դառնալու է անգլիական Պրեմիեր Լիգայի առաջին ակումբը, որ կայցելի Վիետնամ: Դա տեղի կունենա արդեն հուլիսին:
«Զինագործների»՝ ասիական այս երկիր կատարելիք այցի մասին որոշումը կայացվել է մարտին: Այժմ արդեն լոնդոնյան ակումբը համաձայնեցրել է վերջին մանրամասները և ընտրել մրցակցին:
Արսեն Վենգերի թիմը հուլիսի 17-ին խաղալու է Վիետնամի ազգային հավաքականի հետ Հանոեի Ազգային մարզադաշտում:
Այսպիսով, այս ամռանն «Արսենալն» այցելելու է Վիետնամ, Ճապոնիա և Ինդոնեզիա: