«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ չեն պատրաստվում կրկին հետաքրքրվել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով:
Անցած ամառ «զինագործները» գրավիչ առաջարկ արեցին ուրուգվայցի հարձակվողին, սակայն այդպես էլ չկարողացան տրանսֆերն իրականացնել: Վենգերը չկարողացավ և ոչ մի հարձակվողի գնել և մինչ այժմ այդ դիրքում խնդիրներ կան:
-Նոր փորձ չենք անի, քանի որ երբեմն ցավում ես, որ գոլեր են խփում այն ֆուտբոլիստները, որոնց չհաջողվեց գնել,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը: