• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Լեսթեր Սիթի» (անոնս)

Arsenal-LeicesterՊրեմիեր Լիգայի 26-րդ տուրում լավագույն քառյակի թիմերը կխաղան միմյանց դեմ։ Առաջատար «Լեսթերը» կհյուրընկալվի 3-րդ տեղուն գտնվող «Արսենալի», իսկ «Տոտտենհեմը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Լեսթերի» հաջողությունները չի կարելի պատահական համարել։ Նրանք բազում խաղեր են ունեցել ապացուցելու, որ արժանիորեն են զբաղեցնում առաջատարի դիրքը։ Կլաուդիո Ռանիերիի թիմը նախորդ տուրում մրցակից հարկի տակ 3 գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։ «Աղվեսները» վերջին խաղերում հաղթել են նաև «Տոտտենհեմին» և «Լիվերպուլին»։

Ինչ վերաբերվում է «Արսենալին», ապա նրանք շարունակում են միավորներ կորցնել այնպիսի մրցակիցների հետ խաղերում, ինչպիսիք են «Չելսին», «Սաութհեմպտոնը» և «Ստոկ Սիթին»։ Մի քանի տուր առաջ «զինագործներն» անգամ առաջին հորիզոնականում էին, իսկ այժ 3-րդն են։ «Արսենալի» խաղը մեծապես կախված է թիմի առաջատար Մեսութ Օզիլի մարզավիճակից, ով նախորդ տուրում դարձավ գոլի հեղինակ։

Այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 134 անգամ և առավելությունը լոնդոնյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև կայացած խաղերից 62-ում։ 44 անգամ գրանցվել է խաղաղ ելք և միայն 28 խաղում է հաղթել «Լեսթերը»։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16։00-ին։

Մեր կանխատեսումը՝ 1-2։

Հետաքրքիր փաստեր