Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Նորվիչ Սիթիին»։
Խաղն անցավ «զինագործների» նկատելի առավելությամբ, ովքեր էլ հաղթեցին նվազագայույն հաշվով։ Հանդիպման միակ և դաշտի տերերի համար հաղթական գնդակը 59-րդ րոպեին Օլիվյե Ժիրուի փոխանցումից հետո խփեց Դենի Ուելբեքը։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 67 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլ․ Ուելբեք՝ 59ր։