Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի այսօրվա վերջին խաղում միմյանց էին հանդիպել լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Կրիստալ Փելեսը»:
Արսեն Վենգերի սաները կարևոր հաղթանակ տարան (2:0) և նվազագույնը մեկ օր կգլխավորեն մրցաշարային աղյուսակը: «Զինագործներին» հաղթանակ պարգևեց շարք վերադարձած Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, ով դարձավ դուբլի հեղինակ:
Գոլեր. Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 47ր, 73ր: