Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին»։
«Զինագործները» դժվարությամբ կարողացան միավոր վաստակել սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Իվան Կավալեյրուն։ Մինչև 86-րդ րոպեն այդ գոլն ապահովում էր «գայլերի» առավելությունը և միայն փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը։
Այս հանդիպումից հետո «Արսենալը»՝ վաստակած 24 միավորով կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Կավալեյրու՝ 13ր, Մխիթարյան՝ 86ր։