Մոտակա հանդիպումները

19 մայիս 2022, 21:00

mnatany.am

Նորություններ

«Արսենալ» 1-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

03.12.2017, 09:56

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

 

Խաղն անցավ «զինագործների» տարածքային և խաղային զգալի առավելությամբ, չնայած գրանցված 1-3 արդյունքին։ Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Անտոնիո Վալենսիան։ 7 րոպե հետո Ջեսի Լինգարդը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ խաղակեսում անգլիացին դարձավ նաև դուբլի հեղինակ։

 

«Արսենալի» միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Լակազետը։ Այս հաղթանակից հետո «կարմիր սատանաները»՝ վաստակած 35 միավորով կշարունակեն պահպանել 2-րդ հորիզոնականը։

 

Գոլեր․ Վալենսիա՝ 4ր, Լինգարդ՝ 11ր, 63ր, Լակազետ՝ 49ր
Հեռացում․ Պոգբա՝ 74ր։

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

19.09.2021, 16:36

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

28.08.2021, 17:31

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Արսենալին»։

կարդալ...