Պրեմիեր Լիգայի 4֊րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր ընթացիկ մրցաշրջանում միավոր չվաստակած «Բորնմուտին»։
Արսեն Վենգերի սաները վստահ խաղ անցկացրին սեփական հարկի տակ՝ հաղթելով 3-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը, մեկ գոլով էլ աչքի ընկավ «զինագործների» նորեկ Ալեքսանդր Լակազետը։
Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը՝ վաստակած 6 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ուելբեք՝ 6ր, 50ր, Լակազետ՝ 27ր։