• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 3-1 «Նորվիչ Սիթի» (տեսանյութ)

Արսենալ - Նորվիչ ՍիթիՊրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալեց 14-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»:

Առաջին խաղակեսը անցավ «զինագործների» նկատելի առավելությամբ, սակայն Վենգերի սաները ոչ մի կերպ չկարողացան ստեղծված պահերը գոլի վերածել:

Երկրորդ խաղակեսում էլ լոնդոնցիները վերահսկում էին խաղը, սակայն առաջինը հաջողության հասան հյուրերը: 57-րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Մայքլ Տերները՝ 0:1: «Արսենալը» վերջին րոպեներին կարողացավ ոչ միայն խուսափել պարտությունից, այլ նաև հաղթանակ կորզել: 85-րդ րոպեին 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Միկել Արտետան: 3 րոպե հետո «զինագործները» առաջ անցան հաշվի մեջ: Ինքնագոլի հեղինակ դարձավ Սեբաստիան Բասսոնգը: Իսկ ավելացրած ժամանակում Լուկաս Պոդոլսկին հաշիվը դարձրեց 3:1:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» բարձրացավ երրորդ հորիզոնական:

Գոլեր. Տերներ՝ 57ր, Արտետա՝ 85ր (11մ), Բասսոնգ՝ 88ր (ինքն.), Պոդոլսկի՝ 90ր

Հետաքրքիր փաստեր