Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։
Լոնդոնի հյուսիսում ֆանտաստիկ հանդիպում ստացվեց, որտեղ գոլառատ և անզիջում պայքարում հաղթանակ տարան Յուրգեն Կլոպի սաները։ «Լիվերպուլը» դարձավ 2009 թվականից հետո առաջին ակումբը, որը Էմիրեյթսում 4 գնդակ խփեց Արսենալին։ Դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն, մեկական գոլով էլ աչքի ընկան Սադիո Մանեն և Ադամ Լալանան։
Լոնդոնյան ակումբի գոլերն էլ իրենց անվան դիմաց գրանցեցին Թեո Ուոլկոտը, Օքսլեյդ-Չեմբերլենը և Քալում Չեմբերսը։
Գոլեր․ Ուոլկոտ՝ 31ր, Կոուտինյո՝ 45ր, 56ր, Լալանա՝ 49ր, Մանե՝ 63ր, Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 64ր, Չեմբերս՝ 75ր։