Մոտակա հանդիպումները

19 մայիս 2022, 21:00

mnatany.am

Նորություններ

«Արսենալ» 4-3 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

12.08.2017, 00:43

Պրեմիեր Լիգայի 2017/18 մրցաշրջանի մեկնարկը տրվեց Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Լեսթեր Սիթիին»։

 

Մեկնարկը գոլառատ ստացվեց։ Արդեն 5-րդ րոպեին թիմերը փոխանակվել էին մեկական գոլով։ Մինչ ընդմիջումը թիմերը ևս մեկ անգամ գրավեցին միմյանց դարպասները։ Հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Լակազետը, որից 3 րոպե հետո Շինջի Օկազակին խփեց պատասխան գոլը։ Ջեյմի Վարդին հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփեց Դենի Ուելբեքը։

 

Երկրորդ կաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Վարդին, սակայն դա չօգնեց «աղվեսներին»։ Հանդիպման վերջին րոպեներին գոլերի հեղինակ դարձան Աարոն Ռեմսին և Օլիվյե Ժիրուն՝ հաղթանակ պարգևելով «զինագործներին»։

 

Գոլեր․ Լակազետ՝ 2ր, Օկազակի՝ 5ր, Վարդի՝ 29ր, 56ր, Ուելբեք՝ 45ր, Ռեմսի՝ 83ր, Ժիրու՝ 85ր։

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

28.08.2021, 17:31

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Արսենալին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

15.08.2021, 21:22

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...