«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երեք տարով երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «զինագործների» պաշտոնական կայքը:
Չնայած որ Վենգերը միշտ վստահ էր «Արսենալում» աշխատանքը շարունակելու իր ցանկության մեջ, սակայն նրա անունը շատ էր կապվում այս կամ այն ակումբի, այդ թվում ՊՍԺ-ի հետ:
Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալը» մարզում է 1996թ-ից: Այդ ժամանակվանից նա հաղթել է 7 մեծ տիտղոս: Անգլիայի գավաթը, որը նվաճեցին այս տարվա մայիսին, դարձավ առաջինը 2005թ-ից հետո:
Տիտղոսներից ավելի Վենգերը հաջողություն է ունեցել Չեմպիոնների Լիգային մշտական մասնակցությամբ: Վենգերի գլխավորությամբ «զինագործները» 17 տարի անընդմեջ մասնակցում են եվրոպական այս հեղինակավոր առաջնությանը:
Ֆրանսիացի մասնագետի նոր պայմանագիրը կգործի մինչև 2017թ հունիսը: Լուրերի համաձայն, Վենգերն ամառային տրանսֆերների համար կստանա 100 մլն ֆունտ: