«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Աարոն Ռեմսին կարող է էլ ավելի լավ խաղալ, քան այժմ է խաղում:
Ընթացիկ մրցաշրջանի 9 խաղում 22-ամյա Ռեմսին դարձել է 8 գոլի հեղինակ, սակայն Վենգերը համաոզված է, որ սա Աարոնի լավագույն խաղը չէ:
-Ինչպես ողջ թիմն, այնպես էլ նա, դժվար սկսեց խաղը, սակայն հետո ամեն ինչ կարգավորվեց: Նա երկրորդ խաղակեսը փայլուն անցկացրեց: Կարող եմ ասել, որ նա դեռ կարող է բարելավել իր խաղը,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: