• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերն ունի 75 մլն եվրո ձմեռային տրանսֆերի համար

Արսեն Վենգեր«Արսենալի» ղեկավարությունը 75 մլն եվրո է տրամադրել ձմեռային տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վախենում է, որ հաջորդ տարի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չի կարող նվաճել (թիմն այս պահին գտնվում է Պրեմիեր Լիգայի 7-րդ հորիզոնականում), այդ իսկ պատճառով հունվարին մտադիր է ուժեղացնել կազմը: Ֆրանսիացի մասնագետը պատրաստվում է ձեռք բերել դարպասապահ, կիսապաշտպան, հարձակվող և հարձակվողական ոճի կիսապաշտպան:

«Արսենալի» ուշադրության կենտրոնում են այժմ «Կրիստալ Փելեսի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զախան, «Լիվերպուլի» դարպասապահ Ռեյնան և «Ատլետիկոյի» հարձակվող Ադրիան Լոպեսը: Բացի դրանից լոնդոնյան ակումբն արդեն պայմանավորվել է «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ հարձակվող Թիերի Անրիին վարձակալելու համար:

Ենթադրվում է, որ «զինագործները» կհրաժարվեն մի քանի խաղացողներից ևս: Նրանց թվում են Անդրեյ Արշավինը, Մարուան Շամախը, Լուկաշ Ֆաբիանսկին, Սեբաստիան Սկիլաչին և Էմմանուել Ֆրիմպոնգը:

Նշենք, որ ամռանը ակումբը կստանա ևս 37 մլն եվրո նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:

Հետաքրքիր փաստեր