«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում չափից շատ վնասվածքներն իր թիմին խանգարեցին պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար:
Չորս ամիս շարունակ «զինագործները» գլխավորում էին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն Վենգերի թիմում ճգնաժամ սկսվեց, որի արդյունքում նրանք այժմ պայքարում են միայն չորրորդ հորիզոնականի համար, որը թույլ կտա հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների Լիգային:
-«Լիվերպուլը» մրցաշրջանի երկրորդ հատվածում շատ լավ է խաղում: Չեմ ցանկանում թերագնահատել նրանց կատարած աշխատանքը, սակայն նրանք կենտրոնացած էին միայն Պրեմիեր Լիգայի վրա:
Տեսեք վնասվածքների քանակը և մեր խաղերի գրաֆիկը: Մեզ համար ավելի բարդ էր, քան՝ «Լիվերպուլի»,- ասել է Վենգերը: Goal