«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ թերահավատ երկրպագուներին խորհուրդ է տվել հավատալ այն ամենին, ինչ նա անում է:
Թիմը դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից՝ պարտվելով «Բլեքբեռնին», իսկ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 1:3 հաշվով զիջեց «Բավարիային»:
«Արսենալի» գործերը այդքան էլ վատ չեն Պրեմիեր Լիգայում: Արսեն Վենգերի սաները երեկ առավելության հասնելով «Աստոն Վիլլայի» նկատմամբ՝ չորրորդ տեղում գտնվող «Տոտտենհեմի» հետ միավորների տարբերությունը հասցրեցին նվազագույնի, իսկ «Չելսիից» հետ են 2 միավոր: Արսեն Վենգերը հավատում է իր ընտրած մարտավարությանը և խորհուրդ է տալիս վստահել իրեն:
-Ես արդեն 30 տարի է բարձր մակարդակով զբաղվում եմ մարզչական գործունեությամբ և սովորել եմ ուշադրություն չդարձնել այն մարդկանց քննադատությանը, ովքեր ասում են, որ ես չգիտեմ, թե ինչ եմ անում:
Եթե դա ճիշտ լիներ, ապա ես վաղուց էի հեռացել այս աշխատանքից,- Վենգերի խոսքերն է մեջբերում ESPN-ն: