• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մենք շատ խնդիրներ ունենք»

Արսեն Վենգեր«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Տոտենհեմ»-ի դեմ խաղից առաջ լուրջ խնդիրների առաջ է կանգնել:

-Թիմում լուրջ խնդիրներ կան: Որոշ ֆուտբոլիստներ նոր են վերադարձել ապաքինումից և խաղային պրակտիկայի պակաս կա: Խնդիր կա դարպասապահի հարցում: Չնայած Շեսնին սկսել է մարզումները, սակայն խաղից առաջ պետք է վստահ լինենք, որ նա կարող է 90 րոպե բարձր մակարդակով խաղ անցկացնել:

Ավելացնեմ նաև Ուոլքոտին, Չեմբերլենին, Սանյային, Արտետային և Ժիրուին: Նրանք այնքան շատ են, որ առավոտյան մտածում էի նոր բժիշկներ պետք կգան:

Արտետան խնդիր ունի ազդրի հետ, Ժիրուն՝ ծնկան: Հուսով եմ նրանք կկարողանան խաղալ,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելացնենք, որ հարցականի տակ է նաև Սանտի Կասորլայի մասնակցությունը:

Հետաքրքիր փաստեր