Պրմիեր Լիգայի 28-րդ տուրում «Ստոկ Սիթիից» կրած պարտությունից հետո (1:0), «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր դժգոհությունն է հայտնել մրցավարի որոշումից:
-Կարծում եմ՝ մենք վատ չխաղացինք, սակայն մեր բախտը չբերեց և արդյունքում պարտվեցինք: Ինչ վերաբերվում է հարձակման գծում մեր խաղին, ապա մենք համոզիչ չէինք խաղում, դրա համար գոլ չխփեցինք:
Մենք գոլ բաց թողեցինք, որը մրցավարի կողմից նվեր էր մեր մրցակցին: Այդ իրավիճակում Կոսելնին ինչպե՞ս կարող էր հեռացնել ձեռքը: Նա պարզապես ժամանակ չուներ,- ասել է Արսեն Վենգերը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը կայացած խաղում «Ստոկ Սիթին» հաղթեց շնորհիվ 11 մետրանոցի, որը նշանակվեց տուգանային հրապարակում Կոսելնիի կողմից ձեռքով խաղի համար: