«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել կիսապաշտպան Անդրեյ Արշավինի հնարավոր հեռանալու մասին:
-Չեմ կարծում, որ Արշավինը կմնա «Արսենալում»: Նա քիչ խաղային ժամանակ է ստանում: Սակայն ես պետք է հրապարակավ ասեմ, որ իր աշխատանքով Արշավինը հարգանքի է արժանի:
Յուրաքանչյուր մարզմանը նա ներկայանում է հարյուր տոկոսով, և այս տեսանկյունից Արշավինը կարող է օրինակ ծառայել:
Եթե դուք նայեք Անդրեյի ամենօրյա աշխատանքին, ապա նույնպես կհարգեք նրան տքնաջան աշխատանքի համար,- հայտնել է Վենգերը:
Վերջին անգամ Արշավինը մասնակցել է պաշտոնական խաղի հունվարի 20-ին:
Ավելի վաղ մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ռուս ֆուտբոլիստը հնարավոր է ավարտի ֆուտբոլային կարիերան: