• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արտետան Օբամեյանգի մասին դոսյե է կազմել Պիեռ-Էմերիկին վտարելուց առաջ

«Արսենալի» գլխավոր մարզիչը՝ Միկել Արտետան, արձանագրել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգի կարգապահական խնդիրները՝ նախքան գաբոնցի հարձակվողից ազատվելու որոշումը:

Հիշեցնենք, որ 2021թ-ի դեկտեմբերին Օբամեյանգը զրկվեց ավագի թևկապից, ինչպես նաև հեռացվեց «Արսենալի» մարզումներից և խաղերից։ Արտետայի համար վերջին կաթիլը հանդիսացավ Պիեռ-Էմերիկի ուշ վերադարձն Ֆրանսիայից, որտեղ խաղացողն այցելում էր մորը:

«Արսենալի» ղեկավարության հետ իր որոշումը քննարկումից հետո Արտետան այդ մասին տեղեկացրել է Պիեռ-Էմերիկին և բացատրել թիմին, իսկ ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Դրա համար ես ամեն ինչ փաստաթղթավորեցի: Կան տարեթվեր, ժամեր, խոսակցություններ: Ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ եղավ: Նա շատ անգամ ուշացել է, էլ չեմ ասում մնացած ամեն ինչի մասին: Սա Ակումբ է, որը  ունի ավանդույթներ, երբ նման գումար ես ստանում…»,- բացատրում է Արտետան ակումբի մեդիա տնօրեն Մարկ Գոնելլային:

Ավելի ուշ, «Արսենալն» օգտագործեց Արտետայի արձանագրած խախտումները՝ իրեն իրավական հետևանքներից փրկելու համար: Սակայն Պյեր-Էմերիկը չհամակերպվեց Միկելի որոշման հետ և շուտով տեղափոխվեց «Բարսելոնա»։

Հետաքրքիր փաստեր