«Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան հայտնել է, որ իր թիմը չի վախենում իրենց այսօրվա մրցակից «Մանչեսթեր Յունայթեդից»:
Այս երկու թիմերի վերջին 12 հանդիպումներից ընդամենը մեկում են հաղթել «զինագործները»: Սակայն, եթե ինչ որ վախ կար «զինագործների» կողմից, ապա այդ ամենն անցյալում է: Սանյայի կարծիքով, այժմ ամեն ինչ այլ է:
-Մենք բարձր վարպետությամբ օժտված ֆուտբոլիստների թիմ ունենք, որ ավելի ուժեղ դարձավ Մեսութ Օզիլի գալով:
Նախկինում մեզ չէր բավականացնում ֆիզիկական պատրաստականությունը: Սակայն այժն ամեն ինչ այլ է, և մենք ոչ մեկից չենք վախենում,- Սանյայի խոսքերն է մեջբերում Goal-ը: