«Չելսիի» հարձակվող Դեմբա Բան հայտնել է, որ մտադիր է շարունակել իր ելույթները «Սթեմֆորդ Բրիջում»: Այդ մասին նրան խնդրել է անձամբ Ժոզե Մոուրինյոն:
Արդեն ավարտված մրցաշրջանի ընթացքում Մոուրինյոն քննադատեց իր բոլոր հարձակվողներին: Լուրեր էին պտտվում, որ ամռանը «կապույտներն» ամբողջությամբ կփոխեն իրենց հարձակման գիծը: Սակայն սենեգալցին, ով կիրակի օրը կդառնա 29 տարեկան, մտադիր է մնալ և պայքարել հիմնական կազմում իր տեղի համար:
-Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ ես մնամ «Չելսիում»: Հաշվի առնելով բոլոր դրական և բացասական կողմերը՝ ես որոշեցի մնալ: Տեսնենք, թե հետո ինչ կլինի: Չգիտեմ, թե արդյոք կլավանա իմ իրավիճակը, սակայն մարզչի առաջարկը խոսում է այն մասին, որ ամեն ինչ հնարավոր է: Ես ցանկանում եմ շատ խաղերի մասնակցել և կարծում եմ, որ այդպես էլ կլինի:
Օգոստոսին «Արսենալն» ինձ առաջարկ արեց, սակայն Մոուրինյոն չցանկացած ինձ բաց թողնել: Նա ասաց, որ չի ցանկանում ուժեղացնել մրցակցին,- ասել է Բան: Daily Star